Գցիր բուրվառդ, ով տերտեր.

Տէր ողորմեա՛, Տէր ողորմեա՛:

Օրթնած ջրիցըդ քիչ մը բեր.

Տէր ողորմեա՛, Տէր ողորմեա՛:

Մարդու հոգին թողած անտեր.

Տէր ողորմեա՛, Տէր ողորմեա՛.

Դու քարոզում ես, ազգասեր՝

- Տէր ողորմեա՛, Տէր ողորմեա՛:

Չե, որ Քրիստոսը մեզ ասաց՝

(Տէր ողորմեա՛, Տէր ողորմեա՛ )

<<Սիրի՛ր մարդուն, սիրի՛ր Աստված>>...

Տէր ողորմեա՛, Տէր ողորմեա՛: