Էլ Հայք չկա՛: Մենք Բաբելոնն ենք ողբ՝

Բազմալեզու շինարարներ, ցրված

Եւ անտարբեր; գոռոզ ու անաստված,

Անգաղափար, անհայրենիք ու որբ...



Էլ Հայ չկա՛: Երկիր սիրող չկա:

Արեւափայլ ճշմարտութեան՝ ձգտող չկա,

Աստվածների թափած արյան՝ հիշող չկա,

Անլռելի սաղմոսների՝ երգող չկա...



Անե՛ծք ընդ ձեզ, ով անասուն հայեր:

Անեծք ընդ քեզ, ով կեղծաոր արքա:

Անեծք եւ քեզ, ով Վեհափառ անտէր:

Անեծք եւ ինձ՝ որ օրհնություն չկա...



Հրաժարիմք ի սատանայէ եւ յամենայն խաբեութենէ նորա...